Եռացատկորդ Լևոն Աղասյանը չհաղթահարեց Օլիմպիական խաղերի որակավորման փուլը

18:28 - 15 Օգո, 2016

 Ռիոյի օլիմպիական մարզադաշտում մեկնարկեցին Հայաստանը ներկայացնող երեք աթլետները՝ վազորդներ Դիանա Խուբեսերյանը, Գայանե Չիլոյանը և եռացատկորդ Լևոն Աղասյանը։

Կանանց 200 մետր վազքում Դիանա Խուբեսերյանը 25,16 վրկ և Գայանե Չիլոյանը 25,03 արդյունքներով իրենց ենթախմբերում նախավերջինն էին և չհաղթահարեցին որակավորման փուլը։

Եռացատկորդ Լևոն Աղասյանը 15,54 մետր  արդյունքով իր ենթախմբում գրավեց 18-րդ տեղը և չհաղթահարեց որակավորման փուլի արգելքը։

Տեղական ժամանակով 21։45-ին կմեկնարկի արգելավաղորդ Լիլիթ Հարությունյանը։ Իսկ օգոստոսի 16-ին պայքարի մեջ կմտնի Ամալիյա Շարոյանը։

Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա

Լուսանկարներն` այստեղ

Պաշտոնական գործընկեր` Ucom

ՀԱՕԿ լրատվության բաժին

Այլ նորություններ