ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԽԱՂԵՐԸ ՎՏԱՆԳԱՎՈՐ Է

12:07 - 30 Մայ, 2025

Համաշխարհային հակադոպինգային գործակալությունը (WADA)  նոր հայտարարություն է հրապարակել: Այն դատապարտում է դոպինգի օգտագործմամբ խաղերի անցկացումը և կոչ է անում կառավարություններին ստուգել, թե մրցումների մասնակիցները արդյոք խախտում են տեղական  օրենքները։

WADA-ն առաջիկա խաղերը անվանել է «վտանգավոր և անպատասխանատու հայեցակարգ», որը հարցականի տակ է դնում մարզիկների առողջությունն ու բարեկեցությունը։

Կազմակերպությունը  նաև զգուշացնում է համաշխարհային հակադոպինգային օրենսգրքով կարգավորվող մարզաձևերի ներկայացուցիչներին, որ եթե նրանք մասնակցեն «Ստերոիդներով խաղերին»,ապա ռիսկային են դարձնում հակադոպինգային կանոնը ՝  վտանգելով  իրենց հեղինակությունը:

Ավելի վաղ արդարացի  խաղի միջազգային կոմիտեն և  ՄՕԿ –ը նույնպես   դեմ են արտահայտվել  այլընտրանքային օլիմպիական խաղերի հնարավոր անցկացմանը։ 

Ամերիկացի միլիարդատեր Փիթեր Թիլը ցանկանում  է կազմակերպել այդ միջոցառումը, որը կանցկացվի  ամեն տարի։ Դրանք հավանաբար կներառեն հինգ մարզաձև.  լող, մարմնամարզություն, ծանրամարտ,  աթլետիկա և մարտարվեստ: Ընդ որում կարող են մասնակցել ոչ միայն ներկա և նախկին պրոֆեսիոնալ, այլ նաև սիրողական մարզիկները։

Հայտնի է նաև որ առաջին նման խաղերը կանցկացվեն ԱՄՆ Նևադա նահանգի Լաս Վեգաս քաղաքում   2026թ.`  մայիսի 21-24-ը: Հենց այնտեղ էլ տեղի  է ունեցել այդ մրցումների շնորհանդեսը:

WADA-ն նաև  նշել է, որ նման մրցումներին մասնակցելը կարող է հանգեցնել պատժամիջոցների և  այդ մասին զգուշացրել է մարզիկներին ու նրանց աջակցողներին:

Այլ նորություններ