Այս օրերին մայրաքաղաքի Օլիմպավանում ուսումնամարզական հավաք են անցկացնում Հայաստանի երիտասարդ ծանորորդները / 20 և 23 տարեկաններ /: Նրանք թվով 12 –ն են և նախապատրաստվում են Ալբանիայում սեպտեմբերին կայանալիք Եվրոպայի առաջնությանը: Գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը ասաց, որ հիմնական ուշադրությունը դարձնում են մարզիկների ուժային պատրաստականության վրա, իսկ տարբեր աստիճանի վնասվածք ունեցողները նաև պրոֆիլակտիկ բնույթի բուժումներ են ընդունում: Երևանյան հավաքին կհաջորդի ծաղկաձորյան նախապատրաստությունը: Այդ պարագայում թիմին կմիանան մեծահասակները: Նպատակը Նորվեգիայում հոկտեմբերին անցկացվելիք աշխարհի առաջնությունում հաջող մասնակցությունն է:
Պարապուրդի մատնված չեն նաև ծանրորդուհիները: Հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանը 12 աղջիկների է ներգրավել ծաղկաձորյան պարապմունքներին: Նրանք պատրաստվում են հուլիսի 23 –ին Մադրիդում սկսվելիք Եվրոպայի պատանեկան առաջնությանը: Հերթական հավաքը կանցկացվի Գյումրիում, որտեղ թիմը կհամալրեն նաև մինչև 23 տարեկան մարզուհիները: Պետք է լավ մարզավիճակով ներկայանալ Ալբանիայում սեպտեմբերի չորսին սկսկվելիք Եվրոպայի առաջնությանը: Կարևորվում է նաև թիմի հաջող մասնակցությունը, ինչպես վերը նշվեց, հոկտեմբերին Նորվեգիայում կայանալիք աշխարհի առաջնությունում: