Երևանում ավարտվեց հունահռոմեկան ըմբշամարտից աշխարհի հայաստանցի առաջին չեմպիոն Բենուր Փաշայանի ավանդական միջազգային հուշամրցաշարը:
Տասը երկրների ըմբիշների պայքարում առավել հաջող հանդես եկան տանտերերը: Հաղթող ճանաչվեցին Մանվել Խաչատրյանը / 55 կգ /, Հրաչյա Պողոսյանը / 60 կգ /, Դավիթ Ջոթյանը / 63 կգ /, Սլավիկ Գալստյանը / 67 կգ /, Գոռ Խաչատրյանը / 72 կգ /, մոլդովացի Ալեքսանդրին Գուտուն / 77 կգ /, իրանցի Աբոլֆազլ Մոհմեդին / 82 կգ /, Վիգեն Նազարյանը / 87 կգ /, Հայկ Խլոյանը / 97 կգ / և Ռազմիկ Քուրդյանը / 130 կգ /:
ՀՀ հունահռոմեական ընբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանը ասաց, որ թիմը հունիսի 8 – 21 –ը ուսումնամարզական հավաք կանցկացնի Ծաղկաձորում: Դրան կհաջորդի Գերմանիայում հունիսի 22 –ին մեկնարկելիք բանակային մարզիկների աշխարհի առաջնությունը: