ՄԵԿ ԴԱՐ ԱՆՑ

12:07 - 06 Հուն, 2025

Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինը նպատակ ունի դառնալ 2036թ. օլիմպիական խաղերի մայրաքաղաք: Նման պատվի նա արժանացել է 100 տարի առաջ:  Այդ առթիվ միջոցառում է կազմակերպվել  պատմական «Օլիմպիաշտադիոնում», որը 1936թ. օլիմպիական խաղերի գլխավոր ասպարեզն է եղել:

Այն տարում Գերմանիան հյուրընկալել է  երկու օլիմպիական խաղեր՝ Բեռլինի ամառային և Գարմիշ-Պարտենկիրխենի ձմեռայինը: Դրանից 36 տարի անց, 1972թ.  Մյունխենում կայացել է ամառային օլիմպիական հերթական մարզահանդեսը:

Պետք է նշել, որ Բեռլինը ցանկանում է  խաղերը կազմակերպել՝  օգտագործելով առկա սպորտային կառույցները։

Հետևելով << Փարիզ 2024 >> -ի  ընդունված մոդելին՝ Գերմանիայի մայրաքաղաքը առաջարկում է ապակենտրոնացված խաղեր, որոնց անցկացման վայրերը կտարածվեն մի քանի շրջաններում։

2036 –ի համաշխարհային ամառային մարզահանդեսն անցկացնելու ցանկություն ունեն նաև Թուրքիան, Չիլին, Ինդոնեզիան, Հնդկաստանը, Հարավային Աֆրիկան, Հունգարիան, Եգիպտոսը, Դանիան, Կանադան, Կատարը և Սաուդյան Արաբիան:

Այլ նորություններ