Հայաստանի տղամարդկանց թենիսի հավաքականը Սկոպյեում անհաջողության մատնվեց Դևիսի գավաթի խաղարկության եվրոպական երրորդ խմբի մրցաշարում:
Հայաստանի ընտրանին միևնույն ՝ 0 : 3 հաշվով պարտվեց Մոլդովայի, Չեռնոգորիայի, Լատվիայի, Հյուսիսային Մակեդոնիայի և Մալթայի ներկայացուցիչներին:
Մարզիչ Վահե Ավետիսյանը մրցավայր էր ուղեկցել Միքայել Ավետիսյանին, Միքայել Ավանեսյանին, Հենրիկ Նիկողոսյանին, Սամվել Աղայանին և Ավետիք Ղազարյանին։