
Եգիպտոսի Իսմաիլիա քաղաքում մայիսի 2-8-ը տեղի կունենա Եվրոպայի ծանրամարտի երիտասարդական առաջնությունը:
Մարզաձևի ՀՀ ֆեդերացիան հրապարակել է մեր թիմերի կազմը, որտեղ ընդգրկված են տասը մարզիկ – մարզուհիներ:
Տղաների հավաքականում ընդգրկված են Արտուշ Գրիգորյանը (65 կգ), Նարեկ Գրիգորյանը, Հովհաննես Հովհաննիսյանը (երկուսն էլ՝ 71 կգ), Նարեկ Մկրտչյանը (79 կգ), Վալերիկ Մովսիսյանը (94 կգ), Գրիգոր Ղազարյանը (110 կգ) և գերծանրքաշային Գագիկ Մկրտչյանը:
Աղջիկների համակազմում են՝ Մերի Միսակյանը (69 կգ), Աննա Ամրոյանը (77 կգ) և Էմմա Պողոսյանը (86 կգ)։