Քիրսթի Քովենթրին չի ցանկանում, որ միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) ղեկավարի պաշտոնը փոխի իր հայացքները կյանքի և բարոյական սկզբունքների վերաբերյալ։ Նա այս մասին ասել է կազմակերպության մամուլի ծառայության հետ հարցազրույցում։
«Հետաքրքիր հարց է, քանի որ ես դեռ չեմ սկսել», - պատասխանել է Քովենթրին այն հարցին, թե ինչպես կցանկանար, որ իրեն հիշեն ՄՕԿ պատմության մեջ։ «Ես ուզում եմ, որ մարդիկ հիշեն ինձ և ասեն, որ նա երբեք չի փոխվել։ Նա միշտ համեստ է եղել, միշտ բաց։ Որ նա երբեք չի փոխել իր դիրքորոշումը, բայց կարողացել է փոխել իրավիճակը»։
Քովենթրին պաշտոնը կստանձնի հունիսի 23-ին և կփոխարինի Թոմաս Բախին, որը կառույցը ղեկավարել է 12 տարի։