Ինչպես արդեն հայտնի է, միջազգային օլիմպիական օրը՝ հունիսի 23 –ին, Լոզանի օլիմպիական տանը տեղի ունեցավ ՄՕԿ-ի նախագահի լիազորությունների հանձնման արարողությունը:
Մինչ միջոցառման սկսվելը, կառույցի այժմ արդեն նախկին նախագահ Թոմաս Բախը և նրան փոխարինած Քիրսթի Քովենթրին, ավանդույթի համաձայն, այցելեցին ՄՕԿ –ի հիմնադիր Պիեռ դը Կուբերտենի գերեզման: Նրանք ծաղկեպսակ դնելով՝ հարգեցին մեծագույն գործչի հիշատակը:
Հիշենք, որ Ֆրանսիացի բարոն Պիեռ դե Կուբերտենի նախաձեռնությամբ, Սորբոնի համալսարանում, 1894 թ. տեղի ունեցած կոնգրեսում է հիմնադրվել միջազգային օլիմպիական կոմիտեն / ՄՕԿ / : Նախագահ է ընտրվել Կուբերտենի մտերիմ ընկեր, հույն Դեմետրիուս Վիկելասը: Նա կազմակերպությունը ղեկավարել է երկու տարի / 1894—1896 թթ. /: Հաջորդել են բարոն Պիեռ դե Կուբերտենը / Ֆրանսիա, 1896–1916 և 1919–1925 , և ՄՕԿ-ի պատվավոր նախագահ՝ 1925-1937 /, Կոմս Անրի դը Բայե-Լատուրը / Բելգիա, 1925—1942 /, Զիգֆրիդ Էդստրյոմը /Շվեդիա 1942-1952), Էյվերի Բրենդեջը / ԱՄՆ 1952—1972 /, Լորդ Մայքլ Մորիս Քիլանին / Մեծ Բիտանիա, 1972 – 1980 /, Մարկիզ Խուան Անտոնիո Սամարանչը / Իսպանիա, 1980—2001 /, Կոմս Ժակ Ռոգեն / Բելգիա, 2001—2013 /, Թոմաս Բախը / Գերմանիա 2013 - 2025 / ու հիմա էլ ՝ Քիրսթի Քովենթրին / Զիմբաբվե , 2025թ. /: