Հայաստանի մինչև 16 տարեկան աղջիկների բասկետբոլի հավաքականը ուսումնամարզական հավաք է անցկացնում մայրաքաղաքի Օլիմպավանում: Նրանք ավագ մարզիչ Թադե Մարտիրոսյանի ղեկավարությամբ նախապատրաստվում են Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությանը։
Մրցումները տեղի կունենան Կոսովոյի Պեյա քաղաքում ՝ հուլիսի 8 – 13 –ը: Մեր մարզուհիների մրցակիցներն են՝ Ջիբրալթարի, Վրաստանի և Կիպրոսի բասկետբոլիստուհիները: