ՀՈՒՍԱԼԻ ՀԵՐԹԱՓՈԽ ՈՒՆԵՆՔ

12:17 - 30 Հուն, 2025

Իտալիայի Կաորլե քաղաքում ավարտվեց նաև հունահռոմեական ոճի  մինչև 15  տարեկան ըմբիշների  Եվրոպայի առաջնությունը:

ՀՀ հավաքականի ավագ մարզիչ Գագիկ Խաչատրյանի վեց սաներ կանգնեցին պատվո պատվանդանին:

Ոսկե մեդալակիր դարձավ Արամ Սարգսյանը (68 կգ):  Պատվո հարթակի  երկրորդ աստիճանին կանգնեցին Վահան Գրիգորյանը (41 կգ), Նարեկ Ալեյանը (48 կգ) և  Պավել Նազարյանը (62 կգ)։

Բրոնզե մեդալով բավարարվեցին  Վարդան Սահակյանը (44 կգ) ու Գեղամ Եղիազարյանը (52 կգ):  

 

Այլ նորություններ