ՎԵՐՋԻՆ ՀՈՐԻԶՈՆԱԿԱՆՈՒՄ

11:27 - 11 Մար, 2021

Հայաստանի ֆուտզալի հավաքականը սեփական հարկի տակ կրկին պարտվեց Վրաստանի ընտրանուն ՝ 2: 3 : Քանի որ Թբիլիսիում մեր թիմը տանտերերին տանուլ էր տվել խոշոր՝ 0: 5 հաշվով, ուստի ունեցած մեկ միավորով մնաց խմբային մրցաշարի վերջին տեղում:

Եվրոպայի 2022թ. առաջնության որակավորման խմբային փուլի ծրագրով  Հայաստանի թիմը դեռևս երկու մրցամարտ պետք է անցկացնի: Երևանում ապրիլի 9 –ին կընդունի ռուսներին, իսկ հինգ օր անց  կհյուընկալվի ֆրանսիացիներին:

Խմբային մրցաշարի աղյուսակում թիմերը դասավորված են հետևյալ հաջորդականությամբ. Ռուսաստան ՝  12 միավոր, Վրաստան ՝ 7, Ֆրանսիա՝  2  և  Հայաստան՝ 1 միավոր:

Այլ նորություններ