ՄԵԴԱԼԱԿԻՐ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ

12:27 - 30 Հուն, 2025

Հայաստանի բռնցքամարտի տղամարդկանց ընտրանին մասնակցեց  Վրաստանի Բաթում քաղաքում անցկացված  միջազգային մրցաշարին:

Մեր մարզիկները գերազանցեցին սպասելիքները: Հավաքականի գլխավոր մարզիչ, գյումրեցի Ռուդիկ Մկրտչյանի ութ սաներ հաջողությամբ հաղթահարեցին նախնական փուլերի արգելքները և մտան եզրափակիչ:

Առաջինը ճանաչվելու համար մենամարտերում 55 կգ քաշային Ռուսլան Ասլիկյանը, 60 կգ քաշային Արթուր Սահակյանը, 65 կգ քաշային Նարեկ Հովհաննիսյանը, 85 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանը և 90 կգ քաշային Նարեկ Մանասյանը հաղթեցին մրցակիցներին  ու գրավեցին առաջին տեղը: Նրանց թիմակիցներ  Ժիրայր Սարգսյանը / 60 կգ /, Արթուր Շախպազյանը / 65 կգ / և Դավիթ Սիմոնյանը / 92 կգ / նվաճեցին արծաթե, իսկ  Բարեղամ Հարությունյանը / 50 կգ /, Արարատ Հարությունյանը / 70 կգ /, Համլետ Հարությունյանը / 80 կգ / ու   Իշխան Հովսեփյանը / + 92 կգ /՝ բրոնզե մեդալ: 

Այլ նորություններ