ԱԱ. Կարեն Ասլանյանը կպայքարի բրոնզե մեդալի համար

18:07 - 22 Օգո, 2017

Փարիզում ընթացքող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում հունահռոմեական 66 կգ քաշային կարգում Կարեն Ասլանյանը կպայքարի բրոնզե մեդալի համար: Ասլանյանը սփոփիչ գոտեմարտում հաղթեց ադրբեջանցի Կամրան Մամադովին:

Ասլանյանը պայքարը սկսել էր 1/16 եզրափակչից, որտեղ առավելության էր հասել եգիպտացի Աբուհալիմա Էլսաիդ Աբուհալիմայի նկատմամբ: 1/8 եզրափակչում հայ ըմբիշը հաղթել էր հունգարացի Մատե Կրաժնային, քառորդ եզրափակչում պարտվել կորեացի Հան Սու Ռյուին, հետո ստացել սփոփիչ գոտեմարտի հնարավորություն: 

59 կգ քաշային Վազգեն Խաչատրյանը որակավորման փուլում առավելության էր հասել ԱՄՆ-ի ներկայացուցիչ Իլդար Հաֆիսովի նկատմամբ: Սակայն, հայ ըմբիշը 1/8 եզրափակչում զիջել էր ճապոնացի Կենիչիրո Ֆումիտային: Խաչատրյանը նույնպես սփոփիչ գոտեմարտի հնարավորություն ստացավ, բայց չկարողացավ հաղթել լիտվացի Յուստաս Պետրավիսիուսին եւ դուրս մնաց մեդալի համար պայքարից:

Այսօր երեկոյան Ասլանյանը կգոտեմարտի երրորդ տեղի, իսկ Մաքսիմ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոնի կոչման համար:

Այլ նորություններ