Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի վարչական և միջազգային կապերի համակարգող Մերի Պողոսյանը մասնակցել է ՖԻԲԱ Եվրոպայի կողմից իրականացվող «WiLead 3.0» կանանց առաջնորդության զարգացման ծրագրին։
Ծրագիրը նախատեսված է Եվրոպայի տարբեր երկրների բասկետբոլային կառույցներում ներգրավված կանանց համար և բաղկացած է եղել մի քանի փուլից․ առաջինը կայացել է Մյունխենում, երկրորդը՝ Աթենքում:
Անցկացվել են նաև օնլայն դասընթացներ։ Բացի այդ, մասնակիցները հնարավորություն են ունեցել դիտելու ՖԻԲԱ կանանց Եվրոբասկետ 2025-ի եզրափակիչ հանդիպումները, ինչպես նաև ներգրավվել են գործնական դասընթացների, քննարկումների և ոգեշնչող հանդիպումների՝ ուղղված առաջնորդության հմտությունների զարգացմանը։
Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան շարունակում է ակտիվորեն ներգրավվել միջազգային ծրագրերում՝ նպաստելով կանանց դերի ամրապնդմանը և առաջխաղացմանը բասկետբոլում: