
Վրաստանի Բաթումի քաղաքի «Sport Palace Arena»-ում սկսվել է Եվրոպայի ծանրամարտի առաջնությունը:
Մեր պատվիրակներից առաջինը մրցահարթակ ելան կանանց հավաքականի անդամներ Իզաբելլա Յայլյանն ու Տանզելա Գրիգորյանը / երկուսն էլ՝ 53 կգ /: Նրանք ընդգրկված էին А ենթախմբում :
Տանզելա Գրիգորյանը երկամարտի 179 կգ / 78 կգ + 101 կգ / արդյունքով գրավեց վեցերորդ տեղը:
Իզաբելլա Յայլյանը ճանաչվեց իններորդը ՝ 175 կգ / 80 կգ + 95 կգ /:
Այսօր` ապրիլի 20-ին, Հայաստանի հավաքականից ելույթ կունենան Գառնիկ Չոլաքյանը / 60 կգ / և Ալեքսանդրա Գրիգորյանը / 58 կգ /:
Նրանք ծանրահարթակ կելնեն համապատասխանաբար ժամը 12 . 00 –ին և 18. 00 –ին: