ՎԵՐՋՆԱԿԱՆ ՈՐՈՇՈՒՄ

12:17 - 04 Հուլ, 2025

Լոս Անջելեսում  2028թ.  կայանալիք օլիմպիական խաղերի կազմկոմիտեն վերջնական եզրահանգման է եկել առագաստանավային սպորտի մրցաշարի անցկացման հարցում:

Տեղական իշխանությունների հետ մի քանի ամիս տևած բանակցություններից հետո որոշվել է,  որ մրցումները  կանցկացվեն  Լոս Անջելեսի նավահանգստի ջրերում, ինչպես նաև Լոնգ Բիչի Բելմոնտ Շոր շրջանում, որը գտնվում է օլիմպիական մայրաքաղաքի կենտրոնից մոտ 30 կիլոմետր հեռավորության վրա:

Հանդիսականների  թիվը և հանրային հետաքրքրությունը մեծացնելու համար տարբեր դասերի մեկնարկները ժամանակի առումով չեն համընկնի միմյանց հետ։

Ծրագիրը կներառի տասը մրցաձև՝  հինգական  տղամարդկանց և կանանց համար:  Դրանց կմասնակցեն 165 մարզիկ - մարզուհիներ:

Այսպիսով, ՄՕԿ-ի կողմից խրախուսվող գենդերային հավասարության սկզբունքը լիովին կպահպանվի։

Նշենք, որ Լոնգ Բիչում կանցկացվեն նաև BMX հեծանվավազքի, կանոէի, ջրագնդակի, եռամարտի, թիավարության, բաց ջրերում լողի և հանդբոլի  մրցումները:

Այլ նորություններ