Վրաստանի Բաթում քաղաքը կհյուրընկալի ՖԻԴԵ-ի կանանց աշխարհի գավաթի խաղարկությունը: Մրցաշարի բացման արարողությունը տեղի կուենա հուլիսի 5-ին: Հաջորդ օրը նշանակված են առաջին տուրի հանդիպումները: Խաղարկությունը եզրագիծը կհատի հուլիսի 29- ին:
Միջոցառումը շախմատի միջազգային օրացույցի ամենակարևոր մրցաշարերից մեկն է։ Իսկ Վրաստանը հարուստ ավանդույթներ ունի կանանց շախմատում:
Նոկաւոտ մրցակարգով անցկացվելիք ստուգատեսի մրցանակային հմնադրամը կազմում է 691,250 ԱՄՆ դոլար, որից 50,000 –ը կտրվի հաղթողին:
Խաղատախտակների առջև կմրցեն աշխարհի 46 ֆեդերացիաների 107 լավագույն խաղացողներ:
Հայաստանը կներկայացնեն Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը։