ԵՐԿՅԱԿԸ ԿՐԿԻՆ ՊԱՏՎԱՆԴԱՆԻՆ

15:27 - 07 Հուլ, 2025

Մոսկվայում ավարտվել է սպորտային մարմնամարզության «Ուժեղագույնների  գավաթ»  անվանումով միջազգային մրցաշարը:

Նժույգթափերի եզրափակիչում  մեր երկրի  պատվիրակ Մամիկոն Խաչատրյանը վաստակեց  14.900  միավոր, առաջ անցավ բոլոր մրցակիցներից և նվաճեց հաղթողի կոչումը:

Արծաթե մեդալը  բաժին հասավ ղազախստանցի  Զեյնոլլա Իդրիսովին / 14.566 /: Բրոնզե  պարգևով բավարարվեց Համլետ Մանուկյանը / 14.300 /։

Հաղթանակից հետո Մամիկոն Խաչատրյանը  ասել է, որ ինքը և Համլետը լավ  ընկերներ են և  հաճելի է միմյանց հետ մրցելը։

Նրանք հաճախ հերթագայում  են  հաղթանակները և միասին բարձրանում պատվո հարթակ։

Հիշենք, որ  մեկ ամիս առաջ  Լայպցիգի Եվրոպայի առաջնությունում  իրենց նորամուտը  նշած Համլետը հռչակվեց չեմպիոն, իսկ Մամիկոնը ՝ փոխչեմպիոն:

Այլ նորություններ