Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականն ընկերական հանդիպումներ կանցկացնի Իսպանիայի ընտրանու հետ:
Մրցամարտերը տեղի կունենան Պամպլոնայում և Տուդելայում՝ սեպտեմբերի 19-ին և 21-ին: Այս հանդիպումներով մեր թիմը սկսում է նախապատրաստությունը Եվրոպայի առաջնությանը, որը նշանակված է 2026 թ. հունվարի 20-ից՝ փետրվարի 7-ը: