ԵՐԿՐՈՐԴ ՀԱՂԹԱՆԱԿԸ

11:37 - 08 Հուլ, 2025

Բաթումում շարունակվում է նոկաուտ մրցակարգով  կանանց շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունը:

Հայաստանի պատվիրակներ   Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը երկրորդ դասական պարտիայում հաղթանակ գրանցեցին և մտան երկրորդ շրջան:

Էլինան 2:0 հաշվով հաղթեց Տաջիկստանի ներկայացուցիչ Նադեժդա Անտոնովային, իսկ Լիլիթը 1.5:0.5 հաշվով ՝ ալժիրցի Լինա Նասսրին:

Հաջորդ փուլում Էլինան կմրցի բուլղարացի Անտոանետա Ստեֆանովայի, իսկ Լիլիթը՝ լեհ Ալեքսանդրա Մալցևսկայայի հետ:

Երկրորդ փուլի առաջին պարտիան նշանակված է  վաղը՝  հուլիսի 9-ին:

 

Այլ նորություններ