«ՆՈԱՆ» ԿՆՇԻ ՆՈՐԱՄՈՒՏԸ

11:57 - 08 Հուլ, 2025

Այսօր ՝  հուլիսի 8-ին, Աբովյանի` Վահագն Թումասյանի անվան ստադիոնում,  ժամը 20:00-ին տեղի կունենա ֆուտբոլի չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի հանդիպումը՝ «Նոա» (Հայաստան) – «Բուդուչնոստ» (Չեռնոգորիա) թիմերի միջև:

Մեր թիմը  նորամուտը կնշի ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի խաղարկությունում:

Ինչ վերաբերում է մրցակցին, ապա «Բուդուչնոստը»  Չեռնոգորիայի յոթակի  չեմպիոն է,  յոթերորդ անգամ հանդես կգա խաղարկության որակավորման փուլում և ոչ մի անգամ չի հաղթահարել արգելքը:  

Երկու թիմերն էլ  խաղադաշտ կմտնեն նոր  գլխավոր մարզիչների ղեկավարությամբ: «Նոայի» գլխավոր մարզիչը խորվաթ Սանդրո Պերկովիչն է, իսկ  «Բուդուչնոստինը»` սերբ Նենադ Լալատովիչը:

 

Այլ նորություններ