Հայաստանի մինչև 16 տարեկան աղջիկների բասկետբոլի հավաքականը իր ելույթները սկսեց Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի A ենթախմբի ծրագրով:
Մեկնարկում ՀՀ թիմը խոշոր ՝ 84:57 հաշվով պարտության մատնեց Վրաստանի մարզուհիներին:
Մեր հավաքականի կազմում ամենաշատ ՝ 20 միավոր վաստակեց Կելին Շաջանյանը:
Հայաստանի մարզուհիների երկրորդ հանդիպումը նշանակված է այսօր ՝ հուլիսի 9-ին, Ջիբրալթարի բասկետբոլիստուհիների հետ:
Ալբանիայում, Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի A ենթախմբում հաղթանակներ է գրանցել նաև ՀՀ մինչև 16 տարեկան տղաների հավաքականը: Մեր մարզիկները նախ հաղթել են Մոլդովայի / 80:56 /, ապա Մալթայի պատվիրակներին / / 96 : 46 /:
Մեր ընտրանու հաջորդ մրցամարտը նշանակված է հուլիսի 10-ին՝ Ալբանիայի հավաքականի հետ։