ԱՅՍՕՐ ԵՐԵԿՈՅԱՆ

11:47 - 10 Հուլ, 2025

Այսօր ՝ հուլիսի 10-ին,  ֆուտբոլի  Կոնֆերենցիաների  լիգայի խաղարկության  որակավորման փուլի ծրագրով, պայքարի կելնեն հայկական  երկու ակումբներ ՝  «Ուրարտուն»  և  «Փյունիկը»:

Երևանի «Ուրարտու» մարզադաշտում մեր համանուն թիմը կհյուրընկալի Բելառուսի «Նեմանին»:  Խաղի սկիզբը ՝ ժամը 20:30-ին։

Նույն լիգայի ծրագրով   Սան Մարինոյի Սերավալե քաղաքի «Ստադիո Օլիմպիկո»  մարզադաշտում,  Երևանի ժամանակով 23:00-ին կսկսվի  տեղի  «Տրե Ֆյորիի» և Երևանի «Փյունիկի» մրցամարտը:  

Ի դեպ, Կոնֆերենցիաների լիգայի որակավորման խաղերի Բալկանյան թերակղզում կայանալիք երեք հանդիպումների համար մրցավարներ են նշանակվել  հայաստանցիները. Վլազնիա (Ալբանիա) - Դաուգավպիլս (Լատվիա)՝  գլխավոր մրցավար է նշանակվել Աշոտ Գալտախչյանը, Դեչիչ (Չեռնոգորիա) - Սիլեքս (Հյուսիսային Մակեդոնիա) մրցամարտինը ՝  Զավեն Հովհաննիսյանը,   իսկ Ժելեզնիչար (Բոսնիա և Հերցեգովինա) - Կոպեր (Սլովենիա)  խաղը կսպասարկի  Արտյոմ Գասպարյանը։

Այլ նորություններ