ԲԱՍԿԵՏԲՈԼԻ ՄԵՐ ԹԻՄԵՐԸ ՄՏԵԼ ԵՆ ԿԻՍԱԵԶՐԱՓԱԿԻՉ

11:47 - 11 Հուլ, 2025

Կոսովոյում շարունակվում է  Եվրոպայի մինչև 16 տարեկան աղջիկների Եվրոպայի   առաջնության C դիվիզիոնի խմբային մրցաշարը:

Երկու անընդմեջ հաղթանակ տոնելուց հետո, մեր թիմը, ավաղ, երրորդ խաղում ճաշակեց պարտության դառնությունը ՝ 69 : 73: Միավորների նվազագույն տարբերությամբ գրանցված հաշիվն ինքնին վկայում է, որ հայ աղջիկները կիպրոսցիների դեմ խաղում արժանի են եղել նաև հաղթանակի:

Մեր թիմի կազմում ամենաարժեքավոր խաղացողը  Արենի Օհանյանն էր՝ 20 միավոր: Նա նաև վեց անգամ տիրել է օղակից անդրադարձած գնդակին և կատարել է երեք  արդյունավետ փոխանցում:

Այսպիսով, Հայաստանի հավաքականը տարել է երկու  հաղթանակ,   կրել մեկ  պարտություն ու պայքարը կշարունակի կիսաեզրափակիչ փուլում:

Իսկ ահա  Ալբանիայում անցկացվող նույն տարիքային խմբի  Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի մրցաշարում մեր տղաների  հավաքականը հաղթել է տանտերերին ՝ 97 : 63:

Հանդիպման ամենաարժեքավոր խաղացող է ճանաչվել  Քևին Քեշիշյանը՝ 26 միավոր: Նա նաև 15 անգամ տիրել է օղակից անդրադարձած գնդակին ու կատարել  չորս  արդյունավետ փոխանցում:

Մեր պատվիրակները  անցկացրած երեք  մրցամարտից հետո ունեն նույնքան հաղթանակ, իրենց ենթախմբի առաջատարն են  և նույնպես  հանդես կգան կիսաեզրափակիչ փուլում:

 

 

 

 

Այլ նորություններ