«ԴԻՆԱՄՈՅԻ» ՌԻՆԳՈՒՄ

12:47 - 09 Փետ, 2026

Այսօր՝ փետրվարի 9-ին,  Երևանի «Դինամո» մարզապալատում  մեկնարկեցին  զուգահեռաբար անցկացվող  ՀՀ բռնցքամարտի մեծահասակների և երիտասարդների 2026թ. առաջնությունները:

Մրցումները մեզանում  առաջին  ստուգատեսն է World Boxing –ի ֆեդերացիայի  սահմանած  քաշային նոր կարգերով և ծրագրով։

Տղամարդիկ կմրցեն  50, 55, 60, 65, 70, 75, 80, 85, 90 և 90 կգ-ից բարձր , իսկ կանայք՝  48, 51, 54, 57, 60, 65, 70, 75, 80 և 80 կգ-ից բարձր քաշային կարգերում

Հայտավորված են  մեծահասակներ`  74 տղամարդ, 11 կին և երիտասարդներ ՝ 145 տղա ու 16 աղջիկ:

Արդյունքներով կձևավորվեն ՀՀ հավաքականները, որոնք կնախապատրաստվեն տարվա միջազգային  մրցաշարերին:   

Առաջնությունը եզրագիծը կհատի փետրվարի 14 –ին:

Այլ նորություններ