ԿՆԵՐԿԱՅԱՑՆԵՆ 18 ՄԱՐԶԻԿ - ՄԱՐԶՈՒՀԻՆԵՐ

15:27 - 16 Հուլ, 2025

Գերմանիայում  այսօր  տեղի կունենա  համաշխարհային ուսանողական ամառային խաղերի  բացման հանդիսավոր արարողությունը: Հայաստանն այդ ստուգատեսում,  յոթ  մարզաձևում,  կներկայացնի  18 մարզիկ  - մարզուհի:

Սպորտային մարմնամարզություն՝  Գագիկ Խաչիկյան, Մամիկոն Խաչատրյան, Համլետ Մանուկյան, Մանե Պողոսյան

Գեղարվեստական մարմնամարզություն ՝  Սիլվա Սարգսյան,  Ջուլիետա Ավետիսյան 

Լող ՝ Վարսենիկ Մանուչարյան, Աշոտ Չախոյան

Ձյուդո ՝ Գոռ Կարապետյան, Դավիթ Աղասյան

Սուսերամարտ՝ Դարիա Մալիշևա

Թաեքվոնդո ՝  Մելինե Հովհաննիսյան, Արմեն Դանիելյան, Սարգիս Մուրադյան, Դավիթ Թորոսյան

Աթլետիկա ՝  Յանա Սարգսյան, Գոռ Հովակիմյան,  Ռազմիկ Ղազարյան

Խաղերը  վերջնագիծը կհատի  հուլիսի 27- ին:

 

Այլ նորություններ