ՀԱՍՏԱՏՎԵԼ Է ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ

12:07 - 23 Մար, 2026

2028թ. Լոս Անջելեսում կայանալիք  ամառային օլիմպիական խաղերի կազմակերպիչները հրապարակել են ֆուտբոլի մրցաշարի ժամանակացույցը: Այն  ներառում է 58 խաղ.  26-ը ՝  տղամարդկանց, 32 –ը՝  կանանց:

Օրացույցի համաձայն,  տղամարդկանց օլիմպիական մրցաշարը նախատեսված է սկսել  հուլիսի 10-ին, իսկ կանանցը՝ հաջորդ օրը: Բացման արարողությունը նշանակված է հուլիսի 14-ին:

Տղամարդկանց եզրափակիչ խաղը կկայանա հուլիսի 28-ին, իսկ կանանցը՝ հուլիսի 29-ին: Սա նշանակում է, որ օլիմպիական խաղերի ֆուտբոլային մրցաշարի ընդհանուր տևողությունը կկազմի 20 օր:  

Հարկ է նշել, որ բացման արարողությունից առաջ կմեկնարկեն նաև մականախաղի, ռեգբի յոթնյակի, ջրագնդակի, հանդբոլի, բասկետբոլի և կրիկետի մրցաշարերը:

Այլ նորություններ