ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ ԳՈՀ ՄՆԱՑԻՆ

11:27 - 21 Հուլ, 2025

Երևանում ավարտվեց  մինչև 18 տարեկան տղաների  բասկետբոլի  Եվրոպայի առաջնության B դիվիզիոնի մրցաշարը:

Մրցանակային եռյակում  տեղ գտան  հաջորդաբարԼատվիայի, Խորվաթիայի և Թուրքիայի հավաքականները:

Մեր թիմը առաջին տասնյակ չմտավ:

Մրցաշարի մասին ՀՀ բասկետբոլի ֆեդերացիայի մրցավարական հանձնաժողովի նախագահ Դրաստամատ Մուրադյանը զրույցի ժամանակ ասաց,  որ մասնակից թիմերի ղեկավարները իրենց գոհունակությունը հայտնեցին  մրցաշարի կազմակերպական և հաջող ընթացքի մասին: Նրանք ընդգծեցին, որ տանտերերը ստեղծել էին մրցումային  և մարզումային հրաշալի պայմաններ ու ցանկանում են, որ Երևանում հաճախակի  անցկացվեն նման ստուգատեսներ:

Հայաստանի հավաքականի ելույթների մասին մեր զրուցակիցն ասաց, որ մրցաշարային աղյուսակում, ցանկալի հորիզոնականներում տեղ ունենալու գործին մերոնց խանգարեց մրցափորձի պակասը: Այդ բացը որոշակիորեն լրացրեց հենց մրցաշարը: Մեր թիմը անցկացրած յոթ հանդիպումներում  աստիճանաբար ամրապնդում էր խաղային օղակների միջև կապը:

Մրցակիցներին տանտերերը զիջում էին միավորների  ոչ մեծ տարբերությամբ: Սա ինքնին վկայում է նաև, որ հայ բասկետբոլիստները օժտված են մարտունակությամբ, կամային բարձր հատկանիշներով, ուստի ենթադրվում է, որ ազգային հավաքականը ունի հուսալի հերթափոխ . . .

 

 

Այլ նորություններ