ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԸ

11:21 - 02 Նոյ, 2020

Տոկիոյի օլիմպիական խաղերի կազմակերպիչները սկսել են կամավորականների նախապատրաստության աշխատանքները։ Ծրագիրը դադարեցվել էր այս տարվա փետրվարին ՝  համավարակի պատճառով:

Առաջին փուլի դասընթացը տեղի է  ունենում առցանց՝ մեծ խմբերով։ Նրանք ծանոթանում են իրենց պարտականությունների հիմնական սկզբունքներին։

Հաջորդ տարվա մարտից մայիս ընկած ժամանակահատվածում կազմկոմիտեն նախատեսում է կազմակերպել  մասնագիտացման փուլը։ Մայիսին նրանց  կամավորականի համազգեստ կտրվի, որից հետո կսկսվի վերապատրաստման վերջին փուլը ՝ մարզահամալիրներում։

Ճապոնիայի, ինչպես նաև  այլ երկրների ավելի քան 200 հազար բնակիչներ ցանկություն են հայտնել խաղերի ընթացքում օգնություն ցուցաբերել: Կազմկոմիտեն ընտրել է 80 հազար մարդու։ 

Ավելի վաղ կամավորականներից շատերը մտահոգություն էին հայտնել կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումների իրականացման կապակցությամբ: Ավելին, հարցվածների գրեթե քառորդ մասը կարծում է, որ համաճարակի պատճառով  քառամյակի գլխավոր մարզահանդեսում իրենց աշխատանքը կարող է կասկածի տակ դրվել: 

 

Այլ նորություններ