
Հայաստանի մինչև 18 տարեկան բասկետբոլիստուհիների հավաքականը հաղթանակով սկսեց իր ելույթները Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի A ենթախմբում:
Առաջին խաղում մեր թիմը 63:49 հաշվով առավելության հասավ ալբանացիների նկատմամբ:
Մեր մարզուհիներից ամենաարժեքավոր խաղացողը Սեդա Գաբրիելյանն էր՝ 18 միավոր: Նա նաև 11 անգամ տիրել է օղակից անդրադարձած գնդակին ու կատարել է հինգ արդյունավետ փոխանցում:
Հայաստանի պատվիրակների երկրորդ հանդիպումը նախատեսված է վաղը՝ հուլիսի 24-ին:Մրցակիցը տանտերերն են ՝ անդորացիները: