ԵՐԵՎԱՆԸ ԵՎՐՈՊԱԿԱՆԻ ՄՐՑԱՎԱՅՐ

10:57 - 23 Հուլ, 2025

Այսօր՝ հուլիսի 23-ին,  Երևանում կմեկնարկի վոլեյբոլի մինչև 16 տարեկան տղաների Եվրոպայի առաջնությունը:

Մեր մայրաքաղաք են ժամանել  Ֆրանսիայի, Լեհաստանի, Իտալիայի, Հունգարիայի, Լատվիայի, Չեխիայի, Թուրքիայի, Բուլղարիայի, Իսպանիայի, Ուկրաինայի, Ավստրիայի, Հունաստանի, Սերբիայի, Սլովենիայի և Ռումինիայի պատվիրակները:

Առաջնության շրջանակում նախատեսվում է շուրջ 500 վոլեյբոլիստի մասնակցություն, 60 հանդիպում: Խաղերը տեղի կունենան  «Գազպրոմ Արմենիայի» ուսումնասպորտային համալիրում և Ռուս-հայկական համալսարանի մարզադահլիճում:

Հայաստանի  թիմը ձևավորվել է շուրջ  վեց  ամիս առաջ և անցել է  լիարժեք նախապատրաստական փուլ:

Մեր հավաքականի նպատակն է տեղ գտնել առաջին հնգյակում, որը հնարավորություն կընձեռի մասնակցել 2026 թ. աշխարհի մինչև 17 տարեկանների  առաջնությանը:

Երևանյան ստուգատեսը եզրագիծը կհատի  օգոստոսի 3-ին: 

Այլ նորություններ