
Հայաստանի մինչև 18 տարեկան բասկետբոլիստուհիների հավաքականը Անդորայում ավարտեց Եվրոպայի առաջնության ենթախմբային իր ելույթները: C դիվիզիոնի մրցաշարում մեր մարզուհիները 82:35 ջախջախիչ հաշվով հաղթեցին տանտիրուհիներին և մտան կիսաեզրափակիչ:
Մեր թիմում կրկին դիպուկությամբ աչքի ընկավ Սեդա Գաբրիելյանը: Նա դարձավ դաբլ-դաբլի հեղինակ, վաստակեց 23 միավոր, կատարեց 11 ռեբաունդ և վեց արդյունավետ փոխանցում։
Կիսաեզրակիչ փուլում Հայաստանի հավաքականի մրցակիցը մալթացիներն են: Հանդիպումը նշանակված է վաղը ՝ հուլիսի 26-ին: