ՏԻԳՐԱՆԸ ԿԱՆԳՆԵՑ ՊԱՏՎՈ ՊԱՏՎԱՆԴԱՆԻ <<ԲՐՈՆԶԵ>> ԱՍՏԻՃԱՆԻՆ

11:37 - 25 Հուլ, 2025

Հյուսիսային Մակեդոնիայի Սկոպյե քաղաքում  հասարակածը հատել  է Եվրոպայի պատանեկան ամառային օլիմպիական 18 – րդ  փառատոնը / EYOF /:   

Հաճելի լուր ստացանք ձյուդոյի մրցաշարից:

Հայաստանի ներկայացուցիչ, վանաձորցի   Տիգրան Սարուխանյանը / 73 կգ / վստահ մրցելույթներ ունեցավ: Նա իր օգտին գրանցեց չորս հաղթանակ, մեկ անգամ ձախողվեց, գրավեց երրորդ տեղը և պարգևատրվեց բրոնզե մեդալով:

Մարզիչ Գոռ Հարությունյանի անձնական սանը  օժտված է մարզական բնածին որակներով, ունի սլացիկ կազմվածք, ֆիզիկական և կամային բարձ որակներ և  կարծես գնում է նույն քաշային կարգում հանդես եկած,  մոտ անցյալի մեր նշանավոր վարպետ,  Եվրոպայի կրկնակի չեմպիոն Ֆերդինանդ Կարապետյանի հետքերով:

Շնորհավորում ենք նորընծա մեդալակիր Տիգրանին  և նորանոր  հաջողություններ ակնկալում նրանից:  

 

 

Այլ նորություններ