
Գերմանիայում ավարտված համաշխարհային համալսարանական ամառային խաղերում գերազանց ելույթ ունեցավ Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի անդամ, 17 –ամյա Համլետ Մանուկյանը: Նա նժույգթափերի եզրափակիչում վաստակեց 14.933 միավոր, գրավեց առաջին տեղը և պարգևատրվեց չեմպիոնի ոսկե մեդալով:

Մեր մյուս ներկայացուցիչ Մամիկոն Խաչատրյանը նույնպես մտել էր լավագույն ությակ և գրավեց 7-րդ տեղը։
Շնորհավորում ենք Համլետին հերթական հաջողության առթիվ և ցանկանում նոր բարձունքների նվաճում առաջիկա պատասխանատու մրցաշարերում: