ԱՌԱՋԸՆԹԱՑ Է ԱՐՁԱՆԱԳՐՎԵԼ

16:17 - 26 Հուլ, 2022

ՄՕԿ –ի նախագահ Թոմաս Բախը,  Փարիզում 2024 թ. կայանալիք  օլիմպիական խաղերի մեկնարկից երկու տարի առաջ,  պաշտոնական այցով  հյուրընկալվել է  Ֆրանսիայի մայրաքաղաքում: Նա հանդիպել է  Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ  և այցելել   << Փարիզ -2024  >> կազմկոմիտեի նստավայր:

Մակրոնը և Բախը   քննարկել են առաջիկա օլիմպիական խաղերի նախապատրաստական աշխատանքների ընթացքը և  կարևորել  երկրի կառավարության ու կազմկոմիտեի համագործակցությունը: 

Բախը Ֆրանսիայի նախագահին շնորհակալություն է հայտնել  առաջնորդության և խաղերի հաջողության հարցում նվիրվածության համար։ Նա նաև նշել է օլիմպիական խաղերի նկատմամբ բնակչության  ոգևորությունը: Խաղերի նկատմամբ հետաքրքրության վարկանիշը կազմել է 80 տոկոս:  

Քննարկվել է նաև  Սենա գետի երկայնքով խաղերի բացման արարողության առաջարկված ծրագրերը: Բախն իր լիակատար վստահությունն է հայտնել ֆրանսիական իշխանությունների  տրամադրվածությունը անվտանգության հարցում:  Նա դրանում համոզվել է   Ելիսեյան դաշտերում << Տուր դը Ֆրանսի >>   եզրափակիչ փուլի ժամանակ, որին ներկա է եղել ինքը:

Ավարտից հետո Բախը   շնորհավորել է  հաղթող ճանաչված դանիացի հեծանվորդ Յոնաս Վինգեգարդին՝  գերազանց ելույթի համար։

Բախը հանդիպել է  նաև կազմկոմիտեի նախագահ Թոնի Էստանգեին, զրուցել մյուս պատասխանատուների հետ: Նա ներկաներին նաև ասել է, որ  բացառիկ  երևույթ է առաջիկա ստուգատեսը, քանզի այն հնարավոր է դարձնում  լինել ժամանակակից օլիմպիական խաղերի  հիմնադիր Պիեռ դը Կուբերտենի տանը: Նաև  խոսվել է  կազմակերպիչների արձանագրած առաջընթացի մասին, որը վստահություն է ներշնչում:

Կայունությունը, ժառանգությունը և ներառականությունը օլիմպիական օրակարգի ռազմավարության հիմքում են ՝ նույնիսկ մրցումների մեկնարկից երկու տարի առաջ: 

Հետհաշվարկի պաշտոնական մեկնարկը հուշում է, որ  աշխարհում 100,000 մարզիկ – մարզուհիներ  իրենց ուշադրությունը պետք է կենտրոնացնեն որակավորման փուլերում հաջողության հասնելու, ուղեգիր նվաճելու  նպատակով:

Առաջիկա երկու տարվա ընթացքում տեղի կունենա ավելի քան 3000 օլիմպիական ընտրական մրցաշար: 

 

 

Այլ նորություններ