
Ավարտվեց Եվրոպայի ֆուտբոլի կոնֆերենցիաների լիգայի ծրագրով երկրորդ փուլը: Այն հաջողություն բերեց Երևանի «Արարատ-Արմենիա» թիմին: Ռումինիայի Կլուժ քաղաքում «Ունիվերսիտատեա Կլուժ» ակումբի հետ կայացած պատասխան խաղում մեր ֆուտբոլիստները հաղթեցին տանտերերին՝ 2 : 1:
Երրորդ փուլում երևանցիների մրցակիցը կլինի Չեխիայի «Սպարտան»:
Ափսուսում ենք, որ երկրորդ փուլի ծրագրով Երևանի «Փյունիկը» Հունգարիայում պարտվեց «Դյորին» / 1 : 3 / և դուրս մնաց պայքարից: