ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼ Է ՆԱԽՆԱԿԱՆ ՏԱՐԲԵՐԱԿԸ

12:17 - 04 Օգո, 2025

Լոս Անջելեսի 2028թ. օլիմպիական ամառային  խաղերի բացման արարողությանը մնացել է երեք տարի: Կազմկոմիտեն արդեն  հրապարակել է մրցումների ժամանակացույցի նախնական  տարբերակը:   

Օրացույցը մշակվել է ռազմավարական գործընկերների՝ խաղերի  հեռարձակման ծառայությունների,  մարզաձևերի միջազգային ֆեդերացիաների  հետ սերտ համագործակցությամբ։

Փաստաթուղթը  արժանացել է միջազգային օլիմպիական կոմիտեի գործկոմի  հավանությանը:

Օրացույցի կարևորագույն իրադարձությունները բացման և փակման արարողություններ են . բացումը տեղի կունենա 2028թ. հուլիսի 14-ին /  որոշ մարզաձևերի որակավորման մրցումները կսկսվեն հուլիսի 12-ին /, իսկ փակումը ՝ հուլիսի 30-ին:

Հայտնի  են  մրցումների անցկացման ամսաթվերը, ինչպես նաև տարբեր մարզաձևերին հատկացված մրցասպարեզների անունները։

Խաղերի առաջին մեդալները կհանձնվեն << Վենետիկի լողափում >>՝ եռամարտի մրցումների առաջին օրը, իսկ 15-րդ օրը կլինի ամենածանրաբեռնված մեդալային օրը / 16 թիմային,  19 անհատական մարզաձևերի պարգևատրություն /:

Կազմակերպիչները նաև հայտնել են,  որ մինչև 2025թ. ավարտը կհրապարակվի  օրացույցի   ճշգրիտ տարբերակը:  

Այլ նորություններ