
Մեր երկրի ֆուտբոլի երկու ակումբներ այսօր արտագնա հանդիպումներ կանցկացնեն:
Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլի ծրագրով, Երևանի «Նոան», Ջիբրալթարում, առաջին հանդիպումը կանցկացնի տեղի «Լինքոլն Ռեդ Իմփսի» հետ: Խաղի սկիզբը ՝ Երևանի ժամանակով 20:00-ին։
Եվրոպայի կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլի ծրագրով, Պրահայում, Երևանի ժամանակով 22:00-ին, կսկսվի «Սպարտա» — «Արարատ-Արմենիա» մրցամարտը: