
Ծանրամարտի աշխարհի առաջնությունը առաջին անգամ կանցկացվի Նորվեգիայի Ֆյորդե քաղաքում՝ հոկտեմբերի 2-11-ը։Դա մարզաձևի ՝ թվով 90 - րդ ստուգատեսն է:
Նշած մրցավայրը 2016թ. հյուրընկալել է Եվրոպայի առաջնությունը։
Քաշային կարգերի փոփոխությունից հետո այն առաջին մրցաշարն է: Մեդալներ կշնորհվեն 16 քաշային կարգերում / ութական տղամարդկանց և կանանց /։
Ի դեպ, առաջնության կազմակերպիչ տնօրենը ֆուտբոլի և հոկեյի նախկին մրցավար Սվեյն-Էրիկ Էդվարցենն է:
Մարզաձևի աշխարհի առաջնության պատմության մեջ առաջին անգամ մրցանակների հանձնման արարողությունները կանցկացվեն մրցավայրից դուրս՝ քաղաքի հրապարակում։
Նախատեսվում է 120 երկրների մարզիկների մասնակցություն:
Նորվեգիայում հաջողության հասնելու նպատակով նախապատրաստվում են նաև մեր երկրի տղամարդկանց և կանանց թիմերը: Հավատանք, որ նոր քաշային կարգերում հանդես եկող Հայաստանի ներկայացուցիչները հուսախաբ չեն անի: