
<< Բրիսբեն - 2032 >> ամառային օլիմպիական խաղերի պատվին կտնկվի 2032 ծառ: Այդ մասշտաբային էկոլոգիական ակցիան սկսվել է հուլիսի 23 –ին ՝ խաղերի պաշտոնական բացման արարողությունից ուղիղ յոթ տարի առաջ:
Միջոցառումը նպատակ ունի տարածաշրջանն ավելի կանաչ ու առողջ դարձնել:
Առաջին ծառերը Կավանա լճի մոտ, << Արևային >> ափին տնկել են քաղաքապետ Ռոզաննա Նատոլին և մի խումբ տեղացի մարզիկներ, նրանց թվում՝ 2024թ. BMX-ի բրոնզե մեդալակիր Նատալյա Դիեմը:
Ավստրալիայում խաղերին նվիրված բազմաթիվ միջոցառումներ են անցկացվում: Տոնակատարությունները միավորել են տեղի բնակիչներին, կազմկոմիտեի ղեկավարներին, օլիմպիական և պարալիմպիկ մարզիկներին:
RNA Showgrounds ցուցահանդեսային կենտրոնում երեխաների համար կազմակերպվել են տարբեր մարզաձևերի մրցումներ, որտեղ հայտնի մարզիկները կիսվել են իրենց փորձով: