
Ավելի քան ութ տարի ժամանակ կա 2034թ. ձմեռային օլիմպիական խաղերի մեկնարկին: Այն երկրորդ անգամ անցկացվելու է ԱՄՆ Յուտա նահանգում:
Միջոցառման կազմկոմիտեի գրասենյակը գտնվում է նահանգի մայրաքաղաք Սոլթ Լեյք Սիթիի կենտրոնում:
Մանրակրկիտ ուսումնասիրվում են մարզավայրերը, կացարանները և այլն: Կենտրոնական տեղ են զբաղեցնում բարեգործական ներդրումները: Արդեն ընդգծվում է կատարված նախապատրաստական աշխատանքների առաջընթացը:
Անցյալ շաբաթ Կապիտոլիումում կայացած քննարկումների ժամանակ կազմակերպիչները նշել են, որ արդեն ապահովել են մարզավարերը, ամրագրել են ավելի քան 21,000 հյուրանոցային համար և հովանավորները տրամադրել են գրեթե 150 միլիոն դոլար (130 միլիոն եվրո):
Խաղերի ժամանակ կգործեն 2002թ. անցկացված ձմեռային մարզահանդեսում օգտագործված բոլոր վայրերը, իհարկե կկարգավորվեն դրանց գործառույթները և կօպտիմալացվեն հոսքերը: