
Հյուսիսային Մակեդոնիայում մեկնարկած Ֆուտզալի ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի նախնական փուլը «Երևանը» սկսեց պարտությամբ։ A ենթախմբում ընդգրկված Հայաստանի չեմպիոնը 1:3 հաշվով զիջեց Սան Մարինոյի «Մուրատային»։
Երևանցիներից միակ գոլի հեղինակ դարձավ Կարեն Խաթուևը։
Մեր թիմի երկրորդ խաղը նշանակված է այսօր: Մրցակիցը Անդորրայի «Էնկամպ» ակումբն է: