ԴԱՏԱԿԱՆ ՀԱՅՑ

12:17 - 04 Սեպ, 2025

«Ստերոիդներով  - դոպինգով խաղերի» կազմակերպիչները  800 միլիոն դոլարի դատական հայց են ներկայացրել հակադոպինգային համաշխարհային գործակալության (WADA), ջրային մարզաձևերի միջազգային  ֆեդերացիայի (World Aquatics) և ԱՄՆ լողի ֆեդերացիայի դեմ: Նրանք  մեղադրվում են իրենց  միջոցառումը խափանելու անօրինական արշավի համար:

Վերը նշած առաջին միջոցառումը նախատեսվում է անցկացնել   ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում` 2026թ.  մայիսի 23-25-ը։ Ինչպես  հայտնի է, խաղերին  կկարողանան մասնակցել ոչ միայն  ներկա ու նախկին պրոֆեսիոնալ մարզիկները, այնպես էլ`  սիրողականները։

WADA-ն  նախկինում դատապարտել էր դոպինգով  խաղերի անցկացումը և  քննադատել էր նրանց, ովքեր պլանավորում են մասնակցել դոպինգի օգտագործումը խթանող մրցումներին ու սպառնացել  պատժամիջոցներով։

«Ստերոիդներով օլիմպիական խաղերի» նախագիծը ներկայացվել է մեկ տարի առաջ: Այն իրականացնում է ամերիկացի միլիարդատեր, PayPal վճարային համակարգի հիմնադիր Պիտեր Թիլինը:

Այս տարվա մայիսի 21-ին Լաս Վեգասում (Նևադա, ԱՄՆ) տեղի է ունեցել մրցույթի շնորհանդեսը:

Այլ նորություններ