ԵՐԵՔ ՕՐ ՀԵՏՈ

11:17 - 05 Սեպ, 2025

Սեպտեմբերի ութին Ռիգայում կկայանա ՖԻԲԱ Եվրոբասկետ 2029թ. տղամարդկանց   առաջնության նախընտրական փուլի վիճակահանությունը:

Մեր ազգային  հավաքականն  ընդգրկված է երրորդ զամբյուղում /  Հայաստանի և Ադրբեջանի հավաքականները նույն խմբում հայտնվել չեն կարող /:

Նախընտրական փուլի ձևաչափով առաջին փուլը կմեկնարկի առաջիկա  նոյեմբերի 24-ին: խաղերը կանցկացվեն երեք պատուհանով.

1. 24 նոյեմբեր – 2 դեկտեմբեր, 2025թ.

2. 23 փետրվար – 3 մարտ, 2026թ.

3. 29 հունիս – 7 հուլիս, 2026թ.

Առաջին փուլին կմասնակցեն 10 թիմեր, որոնք կբաժանվեն երեք խմբի։ Խաղերը կանցկացվեն  փոխայցելության ձևաչափով։ Յուրաքանչյուր խմբի հաղթողը և լավագույն արդյուքնով երկրորդը ճանաչվող թիմերը   կանցնեն հաջորդ փուլ։

Երկրորդ փուլում հանդես կգա  12 թիմ.  նախնական փուլի չորս  հաղթողներն ու ՖԻԲԱ աշխարհի գավաթի 2027թ.  խաղարկության  ընտրական փուլի  ութ թիմ։

 

Այլ նորություններ