ԵՕԿ – ի բարձրաստիճան պատվիրակությունը, նախագահ Սպիրոս Կապրալոսի գլխավորությամբ, Եվրոպական ամառային երրորդ խաղերի մեկնարկից վեց ամիս առաջ, այցելեց Լեհաստան:
ԵՕԿ ներկայացուցիչները տպավորվեցին նախապատրաստական աշխատանքներից, մարզահամալիրների վիճակից, հյուրընկալությունից և հույս հայտնեցին , որ Լեհաստանը մեծ շուքով ու պատասխանատվությամբ կանցկացնի միջոցառումը:
Նրանք նշեցին, որ ստուգատեսը ցույց կտա սպորտի ուժը, համերաշխության կարևորությունը, հաղթելու պատրաստակամությունը, միասնականությունը՝ դիմակայելու ներկա ժամանակաշրջանի նոր մարտահրավերներին։
2023թ. եվրոպական ամենամեծ մարզական միջոցառման մեկնարկին մնացել է 159 օր: Այն կանցկացվի հունիսի 21-ից՝ հուլիսի 2-ը։
Շուրջ 7000 մարզիկ - մարզուհի կմրցի 25 մարզաձեւերում։ Դրանցից 18-ը օլիմպիական նշանաբանով կանցկացվի , քանզի կխաղարկվեն << Փարիզ - 2024 >> –ի արտոնագրեր: