
Հայաստանի մինչև 18 տարեկան բասկետբոլիստների 2025թ. առաջնության հաղթող ճանաչվեց Երևանի «Հատիսը»: Եզրափակիչ խաղում հատիսցիները 76:63 հաշվով առավելության հասան մայրաքաղաքի «Կիլիկիայի» նկատմամբ:
Հանդիպման ամենաարժեքավոր բասկետբոլիստը Ներսես Ավագյանն էր (Կիլիկիա): Նա վաստակեց 30 միավոր և 12 անգամ տիրեց օղակից անդրադարձած գնդակին ու գրանցեց դաբլ-դաբլ: