ԱՅՍՕՐ ՄՐՑԱԳՈՐԳ ԿԵԼՆԵՆ . . .

11:07 - 18 Սեպ, 2025

Այսօր՝ սեպտեմբերի 18-ին, Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում մեկնարկում է  հունահռոմեական  ըմբշամարտի աշխարհի առաջնությունը:

Արմեն Բաբալարյանի գլխավորած ՀՀ հավաքականի կազմը արդեն հրապարակվել է մարզական մամուլում:  

Վիճակահանության արդյունքում  հայտնի են դարձել  մեր  ըմբիշների առաջին մրցակիցները:

Նախնական գոտեմարտերը նշանակված են  Երևանի ժամանակով 15:30-ից: Պայքարի կբռնվեն  մեր չորս պատվիրակներ:  Մանվել Խաչատրյանը (55 կգ) 1/8 եզրափակիչում  կմրցի թուրք Մուհամեդ Էմին Չակիրի, Մալխաս Ամոյանը (77 կգ) 1/16 փուլում՝  Քամալ Ամիր Բեյի (ԱՄՆ), Սամվել Գրիգորյանը (82 կգ)՝  UWW-ի դրոշի տակ հանդես եկող Ադլետ Տյույուբաեւի, իսկ Ռազմիկ Քուրդյանը (130 կգ)՝ ադրբեջանցի Բեկա Կանդելակիի հետ:

 

Այլ նորություններ