17 – ՐԴ ՏՈՒՐԻՑ ՀԵՏՈ

11:27 - 10 Մար, 2026

Ավարտվել են    Fastex Հայաստանի ֆուտբոլի Պրեմիեր լիգայի  17-րդ տուրի  հանդիպումները: Գրանցվել են հետևյալ արդյունքները. «Գանձասար» - «Ուրարտու»՝ 2:2, «Ալաշկերտ» - «Արարատ-Արմենիա»՝ 1։0, «Վան» - «Արարատ»՝ 1։2, ԲԿՄԱ - «Նոա»՝ 2։0, «Փյունիկ» - «Շիրակ»՝ 3։0:

Մրցաշարային աղյուսակը 34 միավորով գլխավորում է «Արարատ-Արմենիան»: Նրան  32 –ական միավորով հաջորդում են «Փյունիկը»   և «Ալաշկերտը», չորրորդ տեղում  է «Ուրարտուն»` 30 միավոր, «Նոան»  ունի 26, «Վանը»  21, ԲԿՄԱ –ն ՝ 15, «Գանձասարը» ՝ 11, «Շիրակը» ՝ 10 և «Արարատը»՝ 6 միավոր:

Նշենք, որ  «Փյունիկը» և «Նոան» մեկ խաղ պակաս են անցկացրել:

18 –րդ տուրի հանդիպումները նշանակված են մարտի 14 – 16 –ը:

Հիշեցնենք, որ մինչ 18-րդ տուրը, մարտի 12-ին, նշանակված է Հայաստանի Սուպերգավաթի մրցամարտը՝ «Նոա» - «Արարատ-Արմենիա» ակումբների միջև։

Այլ նորություններ