
Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան / ՖԻՖԱ / այսօր հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման հերթական վարկանիշային աղյուսակը։
Հայաստանի ազգային թիմը նախորդի համեմատ երկու աստիճանով բարելավել է դիրքը և այժմ 103-րդն է:
Ցանկի առաջատար, աշխարհի գործող չեմպիոն Արգենտինայի հավաքականը երրորդն է, իսկ Իսպանիայի ընտրանին՝ առաջինը: Երկրորդը ֆրանսիացիներն են:
Լավագույն տասնյակում են նաև հաջորդաբար Անգլիայի, Պորտուգալիայի, Բրազիլիայի, Նիդեռլանդների, Բելգիայի, Խորվաթիայի և Իտալիայի հավաքականները: